-
12.10.2020|
22:57
Երբևէ կասկած չի հարուցել, առավելևս հիմա, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միակ ձևաչափն է, որ իրականացնում է խաղաղ կարգավորման գործընթացը, մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել այդ ձևաչափով՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
-
12.10.2020|
22:53
Խաղաղապահների հարցը վարչապետի հետ հանդիպմանը չի քննարկվել՝ կառավարությունում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և վարչապետի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
-
12.10.2020|
22:50
Ֆրանսիան դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ կողմերին կոչ անելով խստագույնս պահպանել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
-
12.10.2020|
22:47
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ինչ դեր է խաղալու Ռուսասանը ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում։
-
12.10.2020|
22:46
Հայաստանը եղել ու շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ բանակցությունների ճանապարհով։ Եվ այդ ուղղությամբ Հայաստանը ջանքեր կներդնի՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
-
12.10.2020|
22:44
Ռուսաստանը հենց առաջին օրից ջանք է ներդրել Լեռնային Ղարաբաղի տարածքում դեէսկալյացիայի ապահովման ու բանակցային սեղանին վերադառնալու ուղղությամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
-
12.10.2020|
22:41
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումը, որի շուրջ համաձայնություն էին ձեռք բերել հակամարտության երկու կողմերը Մոսկվայում կայացած բանակցություններում, «ծայրաստիճան անհանգստություն» է առաջացնում Եվրամիությունում:
-
12.10.2020|
22:40
Կրակի դադարը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից թե կեսօրից առաջ, և թե հետո, ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի «Ալ-Ջազիրա»-ին հարցազրույցում՝ ավելացնելով, որ նրանք շարունակում էին իրենց ռազմական գործողությունները, և որ ամենասարսափելին է՝ նրանք կրակում էին գյուղերի և քաղաքների ուղղությամբ:
-
12.10.2020|
22:37
Արցախի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման և շփման գծում իրավիճակի կայունության դեպքում, պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել։
-
12.10.2020|
22:35
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին պնդում է, որ Թուրքիան պետք է համալրի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքը։